Երևանում ՌԴ դեսպանատանը գործող ՌԴ նախագահական ընտրությունների թիվ 8026 ընտրական տեղամասի մոտ «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիային ժամը 12:30-ի դրությամբ մասնակցել է շուրջ 3700 մարդ։ Հերթի երկարությունը 980 մետր է եղել։
Փետրվարին մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ավելի վաղ կոչ էր արել ՌԴ քաղաքացիներին ընտրատեղամասեր ներկայանալ ուղիղ կեսօրին՝ «Կեսօրն ընդդեմ Պուտինի» (“Полдень против Путина”) ակցիայի շրջանակներում։
Հիշեցնենք, որ մարտի 17-ը ՌԴ նախագահական ընտրություններիերի քվեարկության վերջին օրն էր: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն ընտրել են պետության ղեկավարի պաշտոնի չորս թեկնածուներից մեկին: Նրանք են Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը, որը, ամենայն հավանականությամբ, կընտրվի ՌԴ նախագահ հինգերորդ ժամկետով:
«Ռուսաստանի քաղաքացիները չեն եկել բողոքի ցույցերի, ինչպես փորձում են ներկայացնել անբարյացակամ ռեժիմները և նրանց վճարովի տեղեկատվական ծառայությունները, նրանք եկել են քվեարկելու, որ չնայած Արևմուտքի սպառնալիքներին՝ իրենց երկիրը՝ Ռուսաստանը, նրանց տրամադրել է այդ հնարավորությունը։ Ում օգտին և ինչպես են քվեարկել՝ դա իրենց ազատ ընտրությունն է եղել, բայց այն, որ նրանք մերժել են մարգինալացվածների կոչերը, ակնհայտ է»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Տեսանյութը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման»:
Բաց մի թողեք
Ադրբեջանը կարող է, թե՝ արդեն հրահրում է պատերազմ Հնդկաստանի ու Պակիստանի միջև
Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան
Գործող իշխանությունը «մեզնից խլել է տոները»՝ մայիսյան եռատոնի կորստի մասին և ոչ միայն