ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչների հետ հանդիպումից հետո «Ազատության» հետ զրույցում կիսով չափ մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է եղել:
Նա կարծիք է հայտնել, որ մտահոգություններ կան, որ բնակիչները լրագրողներին չեն ասել, սակայն իրեն ասել են:
Այս կերպ է նա մեկնաբանել հարցը, թե այն մտահոգությունների մասին, որոնք բնակիչները բարձրաձայնում են լրագրողների հետ զրույցում, իրեն ասե՞լ են:
«Ամբողջ հանդիպումը տեսագրված է, կհրապարակվի, բայց հասկանալիորեն այն հատվածները, որոնք այլ զգայունություններ ունեն, գաղտնիքի տարրեր են պարունակում, դրանք չեն հրապարակվի»,- վստահեցրել է Կառավարության ղեկավարը:
Վերջինս ընդգծել է, որ ամենակարևոր ասելիքը վերջին ասուլիսի ժամանակ ասածն է եղել. «Հայաստանի այն նույն ուրվագիծը, որ ցույց եմ տվել այնտեղ, ցույց եմ տվել նաև այստեղ, և ասելիքը կառուցված էր դրա վրա»:
Վարչապետը շեշտել է, որ բնակիչների բարձրացրած այնպիսի մի հարց չպետք է լինի, որը մնա անպատասխան:
«Եթե մնա անպատասխան, նշանակում է, որ մենք լուծում չունենք հարցի: Որոշ հարցերի, այո, պատասխանով էինք եկել, որոշ հարցերի հետ կապված էլ ես մարդկանց ուղիղ ասացի, որ ես այսօր եկել եմ ոչ միայն հարցերին պատասխանելու, այլ նաև հարցերը հավաքելու և Կառավարության սեղանին որպես օրակարգ դնելու և դրանց պատասխանի շուրջ մտածելու և պատասխանով վերադառնալու համար»,- ասել է նա:
Վարչապետը նաև նկատել է՝ հարցեր են եղել, որ տեղում դրանց սրությունը, այսպես ասած, ավելի էմոցիոնալ և ավելի գործնական է զգացել:
«Հարցեր կան, որոնք պետական գաղտնիքների հետ են առնչվում, ամենակարևորը, որ մարդկանց մտահոգությունները և անվտանգությունը և ապագայի նկատմամբ հավատը մենք պետք է գործնականում, տեղում ցույց տալով, կառուցակարգերով հիմնավորենք»,- նշել է Կառավարության ղեկավարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների, ինչպես նաև՝ Կիրանց համայնքի բնակիչների հետ:
Բաց մի թողեք
Տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը
Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, որ Հայաստանը ետ է կանչել իր ստորագրությունը Պուտինի ձերբակալության հարցում
«Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար»․ Սիմոնյան