Մարտի 15-ին Շիրակի մարզպետարանի՝ ձերբակալված 2 աշխատակիցները կալանավորվել են: Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կալանավորվածները Քաղաքաշինության վարչության պետ Խ. Խնձրցյանի և նույն բաժնի ավագ մասնագետն են։
Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։
Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Բաց մի թողեք
Երևանում սպшնվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ․ Լուսանկար
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ. Տեսանյութ