ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ հինգ երիտասարդ Ողջաբերդ համայնքի սարատեղիում գտնվող և համայնքին պատկանող ջրատար խողովակները գողացել և տեղափոխել են բեռնատարով՝ համայնքին պատճառելով ութ միլիոն դրամի նյութական վնաս:
Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել վերոհիշյալ երիտասարդներին: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:
Փաստի առթիվ ընդունվել է հաղորդում: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի շրջանակում երիտասարդները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

Բաց մի թողեք
Գլխավոր դատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի uպանության գործով 1999 թվականին կայացված որոշումները
«Ուժեղ Հայաստան»-ի համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող