30/12/2024

Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը, բայց մեկ պայմանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրությունների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում մեկնաբանել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը։ Նա այն համարում է «տխուր իրադարձություն»։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանում եղել են նաև այլ դեպքեր, երբ «ազատազրկման վայրերում մարդիկ մահացել են»։

«Ի դեպ, պարոն Նավալնիի մահից մի քանի օր առաջ որոշ գործընկերներ (ոչ վարչակազմի անդամներ, այնտեղի որոշ մարդիկ) ինձ ասացին, որ միտք կա փոխանակել պարոն Նավալնուն արևմտյան երկրներում բանտարկված մարդկանց հետ։ Կարող եք հավատալ ինձ, կարող եք չհավատալ, բայց ինձ հետ խոսողը դեռ չէր ավարտել նախադասությունը, երբ ես ասացի, որ համաձայն եմ: Բայց, ցավոք, տեղի ունեցավ այն, ինչ եղավ»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ համաձայն է եղել Նավալնիին փոխանակել միայն մեկ պայմանով, այն է՝ Նավալնին չպետք է վերադառնար. «Թող նստի այնտեղ»:

Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին հայտնի դարձավ փետրվարի 16-ին: Նա 47 տարեկան էր: