«Ակադեմիական քաղաքը այնքան գրավիչ է լինելու, որ մասնավոր բուհերը ևս ցանկանալու են տեղափոխվել այնտեղ»:
Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
Ըստ նրա՝ միջազգային գործընկերներից հետաքրքրվածություն կա ֆինանսապես աջակցելու Ակադեմիական քաղաքի կառուցմանը, և Ակադեմիական քաղաքի տարածքը ՀՀ շատ քաղաքների տարածքներից մեծ է լինելու. «Ակադեմիական քաղաքի առաջին կլաստերը կլինի արվեստների կլաստերը՝ 2030 թվականին»։
Ղազարյանը նշեց, որ արվեստների բուհերի ղեկավար անձնակազմերին գործուղել են Լոնդոնի արվեստների համալսարան, որպեսզի հասկանան, թե Ակադեմիական քաղաքում ինչպիսի ենթակառուցվածքների կարիք կարող են ունենալ այդ համալսարանները։

Բաց մի թողեք
Կարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհ
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»