27/07/2024

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել է շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում:

«Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի որոշմամբ, մեջբերում (փողոցների երթևեկելի հատվածի լայնակի հատումների դեպքում պարտադիր ամբողջությամբ վերականգնել և նախկին տեսքի բերել քանդված հատվածը:

Բացառել ցանկացած տևողությամբ ժամանակահատվածում չվերականգնված հատվածի առկայությունը՝ երթևեկի ժամանակ):

Հետևաբար, շինարարը կտուգանվի ավագանու որոշման համապատասխան դրույթը չպահելու հիմքով:

Տրոլեյբուսը չի վնասվել, և այժմ էլ շահագործվում է երթուղիներից մեկում»,- ասված է հաղորդագրության մեջ: