Մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ ‘The future of Via Carpathia – Caucasian Road Corridor’ խորագրով համաժողովը՝ պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Համաժողովին որպես բանախոս մասնակցում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ով շնորհակալություն հայտնեց սույն միջոցառմանը հրավիրելու համար և մանրամասն ներկայացրեց ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը տարածաշրջանը խաղաղության և համագործակցության գոտի դարձնելու վերաբերյալ և այս նախագծի կյանքի կոչելու ուղղությամբ միջազգային գործընկերին ներգրավելու ակնկալիքները։
Ցուցադրվեց «Խաղաղության խաչմերուկի» մասին տեսանյութ և մասնակիցներին բաժանվեցին ծրագրի մասին տեղեկատվական նյութեր։
Վ․Սարգսյանն անդրադարձավ կառավարության խաղաղության օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։
Բաց մի թողեք
Եվրախորհրդարանը բանաձևով Բաքվից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին
Իրանում զորավարժությունն ինչ է հասկացնում Ադրբեջանին
Նիդերլանդների ԱԳ նախարարը և դեսպանը ծանոթացել են ՀՀ-ում ԵՄ առաքելության պարեկության ընթացքում տիրող իրավիճակին. Լուսանկարներ