24/07/2024

Երբ քուչի լեքսիկոնը բերում ես քաղաքական հարթակ, պետք է հիշես, որ այլևս «արքայազն» չես. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է կարճ ամփոփում այսօրվա Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից։

«1․ Դեմարկացիայի ու դելիմիտացիայի ռիսկաշատ գործընթացի մեթոդաբանության մասով ինձ համար կարևոր և հավելյալ ինֆորմացիա տվող էր ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյան-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը և 4 vs. 4 գյուղի դեմարկացիա-դելիմիտացիայի մատրիցայի հանգամանքը։

Ոսկեպար, Կիրանց գյուղերում Նիկոլ Փաշինյանի ու իմ հայրենակիցների թեժ հանդիպմանը, հնչեցված մտքերին, արված հայտարարություններին, հավելած այդ դրվագը դեռևս ամենայն մանրամասնությամբ կանդրադառնամ առանձին տեսալայվով՝ հանրությանն ու իշխանություններին ներկայացնելով բոլոր քայլերի հնարավոր ռիսկերն ու հետևանքները։ Լիարժեք պատկերն է միայն ցույց տալու, թե ինչ չի կարող արվել ու ինչ է հնարավոր անել, որն ինքս գիշեր-ցերեկ հավաքագրում եմ բոլոր կողմերից հնչեցված ամեն տող ու նախադասություն, հետին միտք ու պլան հասկանալու, վերլուծելու ու բոլոր ռիսկերի և հետևանքների քարտեզը ունենալու համար։

2․ Տխուր է, որ երկրի ընդդիմությունը այսօր վարչապետին տալիս է այն հարցերը, որոնք ինքս տվել եմ դեռևս 1 տարի առաջ, մինչդեռ այսօր կարելի էր տալ բացարձակ այլ հարցեր, հստակեցնել ավելին, քան հնարավոր է, բացահայտել ու մինիմիզացնել այլ ռիսկեր, որոնք կարևոր են տավուշցիների ու ողջ հայաստանցիների համար։ Այդքան տխրելու է, թե որքան ետ է ընդդիմությունը պրոցեսներից, իսկ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ լինելով այլ ուժի չընտրված թեկնածու, թե՛ իշխանություններին, թե՛ հասարակությանը նախապես զգուշացրել եմ քաղաքական դաշտում ու օրնեսդիրում նման տխուր կոնֆիգուրացիայի հետևանքները մեր համար։ Բայց եղածն արդեն եղած է ու ես չեմ այդպես որոշել․․․

3․ Երբ քուչի լեքսիկոնը կամ տրամաբանությունը, կամ չգիտակցված տղեկակականությունը բերում ես քաղաքական հարթակ, միշտ պետք է հիշես, որ այլևս ու վաղուց “արքայազն” չես, անգիր իմանաս, որ լեզվիցդ ամեն թռցրածից հետո ախրանան չի կարողանալու հասնել ու լխկել մրցակցիդ, իսկ դու էլ թիկունքից հոխորտաս՝ “արա, թողեք խփեմ” ու “հաղթանակի դրոշ ծածանես․․․” Առավել ևս երբ փորձում ես դա անել ՀՀ քաղաքական պատմության մեջ քաղաքական աբարոտկայի արքայի հետ, որտեղ նա մրցակից չի ունեցել ու չունի, ուրեմն պետք է պատրաստ լինես քանիցս քուչի տրամաբանությամբ “փաթեթավորվելուն” ու “ուպակովկա” լինելուն․․․ Ասած Վանո Սիրադեղյանի՝ ափսոս էր երեխան․․․»։