27/07/2024

Երկրաշարժ Թուրքիայի տարածքում

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և աղետների կառավարման վարչությունը՝ նշելով, որ էպիկենտրոնը գտնվել է Դուլքադիրօղլու շրջանում՝ 5,13 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։