Մարտի 19-ին` ժամը 22:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի շենքերից մեկի մուտքում էլեկտրական լարեր են այրվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Բնակիչ Ա. Պ.-ն ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։49-ին, մարվել՝ 23։11-ին։ Մուտքում այրվել են 6 գազի վահանակ, մուտքի դուռը և էլեկտրական լարեր (մոտ 5 գմ)։
Բաց մի թողեք
2024 թվականի 8 ամիսների ընթացքում Հայաստանում պայթյունի հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան 2023-ին
Երևանի ահռելի քանակով հասցեներում ջուր չի լինի
«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում