Այսօր՝ մարտի 20-ին, Երևանում թալանել են Կայարանում հայտնի «Անի» հանրախանութը։
Գիշերը ժամը 03։40-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արցախի պողոտայում գտնվող «Անի» հանրախանութի հետնամասից ճաղավանդակով պատուհանը կոտրել, վնասելու միջոցով մտել է տնօրենի աշխատասենյակ և այնտեղից գողացել մետաղե չհրկիզվող պահարանը։
Գողացված չհրկիզվող պահարանում եղել է 5 մլն դրամ։
Ըստ կայքի տեղեկությունների՝ ժամեր անց ոստիկանությունը որոնողական աշխատանքների արդյունքում ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» տակ գտնվող Գետառում հայտնաբերել են կոտրված չհրկիզվող պահարանը։
Դեպքի վայրում այս պահին աշխատում է քննչական խումբը։

Բաց մի թողեք
Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է
Քրեական հեղինակության սպանությունը կանխվել է. հանցագործությունը՝ բացահայտվել
Իր հղի կնոջը մաhվան հաuցրած ամուսինը կալանավորվել է. Լուսանկար