Ռուսաստանը լուրջ դերակատարում է ունեցել Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու գործում, առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի և միգրացիայի բաժնի վարիչ, պատմաբան Արիֆ Յունուսովը «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով մարտի 20-ի համաժողովում։
Նա պարզաբանել է, որ դա վերաբերում է ինչպես 2020-ի, այնպես էլ 2023-ի ռազմական գործողություններին։
Յունուսովը հատկանշական է համարել, որ ռուս խաղաղապահները չեն լքել Ղարաբաղը։
«Ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, եթե Ռուսաստանում իշխանությունը փոխվի, կամ Ռուսաստանը փլուզվի: Ադրբեջանցի լիբերալները վստահ են՝ Ուկրաինան կհաղթի»,- հավելել է քաղաքագետը։


Բաց մի թողեք
Կիեւին անհրաժեշտ է միայն պատասխանատու որոշում կայացնել․ հայտարարություններ Կրեմլից
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Բիձինա Իվանիշվիլիին մեղադրվել է «Ռուսաստանի ուղղորդմամբ Իրանին օժանդակելու» մեջ