Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն անթաքույց հայտարարում է Ադրբեջանի պահանջները կատարելու և Տավուշի մարզի չորս գյուղերը հանձնելու պատրաստակամության մասին: Այս թեմայով իրենց տեսակետներն են հայտնում տարբեր քաղաքական ուժեր:
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, այսօր կամ վաղը բավական կոշտ հայտարարություն է տարածելու նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, Հայոց համազգային կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հայտարարության մեջ բավական կոշտ ձևակերպումներ ու որակումներ կան, մասնավորաբար՝ «նենգ դավադրություն», «հողատու» և այլն, ինչպես նաև նշվելու են այն վտանգները, որոնք սպասվում են վերոնշյալ զիջումների դեպքում:
Թերթի տեղեկություններով, առաջիկայում նորաստեղծ կուսակցությունը զգալի ակտիվություն է դրսևորելու և կոնկրետ գործողություններ է ձեռնարկելու։
ՄԻՏՔ․am – Գլխի տղայի հերթում ․․․
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք, «Իզ իս թեքնոլոջի»-ի աշխատակիցը հափշտակել է գրասենյակին պատկանող «Tesla»-ն․ Լուսանկար
«Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. Լուսանկարներ
Լավրովի այցի դեմ բողոքի ակցիա ԱԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ