27/07/2024

Էկելտրոնային դեղատոմսը ծանոթով պիտի՞ վերցնեն. Ավանեսյանն արձագանքեց հարցին

«Հարցերի տեղատարափը բավականին նվազել է, և մենք այս շաբաթ նկատում ենք, որ համակարգը շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է գործում»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսերին:

«Բայց նորից եմ կրկնում, ձեր ահազանգերը մեզ համար շատ կարևոր են վերհանելու առաջացած խնդիրները, դրանց լուծում տալու և առաջ գնալու: Համակարգին պիտի ժամանակ տալ նաև որպեսզի մարդիկ ընտելանան և սա նորմալ գործընթաց է»,- նշեց նա:

Հարցին, թե հաշվարկել եք արդյոք ռիսկերը, որ կարող են դեղերի արժեքը բարձրանալ Ավանեսյանը պխատասխանեց. «Բայց ինչո՞ւ պիտի բարձրանա, ասեմ, որ էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար դեղատունը որևէ ծախս չի իրականացնում, այլ հակառակը այն 8 դրամը, որ միջինում ծախսվում էր թուղթը տպելու վրա, այսօր չի ծախսվում, այսինքն մենք ունենք ծախսերի կրճատում և ոչ թե ավելացում: Ի՞նչումն է խնդիրը, ռիսկեր չեմ տեսնում այս իմաստով»:

Դիտարկմանը, թե դեղատոմսը ծանաթով պիտի՞ վերցնեն, նման ահազանգեր էլ կան, Ավանեսյանն արձագանքեց. «Դա իրավախախտում է, ինչպես ասեք, որ ես կարող եմ մեր հարևանին ծանոթով խնդրել, որ ինձ սրտի վիրահատություն անի, որորվհետև այպես ավելի հրատապ կլինի: Ոչ, մենք խնդրի դեպքում դիմում ենք բժշկին»:

Խոսելով էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվեղ դեղերի ցանկին Ավանեսյանը նկատեց, որ ցանկը հրապարակված է. «Մեր կայքում կարող եք տեսնել, թե որ դեղերն են էլեկտրական դեղատոմսով, որոնք՝ ոչ»:

Անդրադառնալով սուր շնչառական վարակներին Ավանեսյանն ասաց, որ այս պահին բավական մեղմացել է իրավիճակը. «Մենք տեսնում ենք թե՛ հիվանդության, թե՛ հոսպիտալացման նվազում և ընդհանուր առմամաբ սեզոնային գրիպի ծանր տարբերակների դեմ խորհուրդ եմ տալիս աշնանը պատվաստվել, որպեսզի ծանր հետևանքներով հոսպիտալացումներ չունենանք»: