«Ազատության հրապարակում կայացավ արցախցիների առաջին հանրահավաքը Արցախի հանձնումից հետո: Հանրահավաքի բովանդակությունը սոցիալական էր, պահանջը` այն, որ վերանայվի ՀՀ կառավարության կողմից քննարկվող` Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը:
«Իրավունք» թերթը գրում է. Ըստ արցախցիների` այն չի արտացոլում իրենց հավաքական շահերն ու նպատակները: Հենց այս բովանդակությունից էլ մի շարք արցախցիներ վրդովված էին, հենց հանրահավաքին եկածներից շատերը պնդում էին, որ ապարդյուն է շարունակել ՀՀ կառավարության հետ երկխոսությունը, իսկ պահանջները փաթեթավորել «ապաքաղաքական» անվան տակ:
Իսկ թե ինչով էր պայմանավորված, որ հրապարակում բոլորովին էլ քիչ չէին, «Իրավունքի» հետ մասնավոր զրույցներում շատերն անկեղծացան, որ ավելի շատ եկել էին` միմյանց տեսնելու, քան թե հարթակում ելույթ ունեցողներին լսելու»:
Բաց մի թողեք
Էս ի՞նչ «բեսպրեդել ա», Ստեփանավանից Տաշիր էինք գալիս, մեքենան անհիմն տարան տուգանային հրապարակ․ քաղաքացի
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը