Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 10։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Բաց մի թողեք
Yandex Armenia-ն իրական ժամանակում ցույց կտա Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը․ Լուսանկարներ
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին մահացել է
Ստորգետնյա ավտոկայանատեղիներից մեկում կայանված «Մերսեդես»-ում հայտնաբերվել է տղամարդու դի, ձեռքին՝ ատրճանակ