Երեկ՝ մարտի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:55-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը «պոլիտրավմա և կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք» և «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 2 երեխա։
Իրավապահները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 17-ամյա Ալեքսանդր Բ.-ն և 16-ամյա Վ. Հ.-ն են։ Նրանք հիվանդանոց են տեղափոխել Բաշինջաղյան փողոցից՝ «Էտալոն» սուպերմարկետի մոտից։
Արդեն դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի փաստով քննչական բաժնում «առողջությանը վնաս պատճառելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցներին և հանցագործության գործիք առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։
Բաց մի թողեք
Ինչ են հայտնաբերել Նարեկ Կարապետյանի տան խուզարկության արդյունքում
Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ
Իրավապահները առավոտյան ներխուժել են Նարեկ Կարապետյանի տուն, հերթը նրանն է․ Լուսանկար