27/07/2024

Մանկահասակ փոքրիկին գրկած տղամարդը Crocus City Hall-ի ահաբեկչության պահին փրկել է ևս 50 երեխայի

Տղամարդը՝ ինը ամսական երեխային գրկած, օգնել է 50 երեխայի դուրս բերել այրվող Crocus City Hall-ից։

Այս մասին հայտնել է Mash տելեգրամ ալիքը։

Նշվում է, որ Օլեգը և նրա ընտանիքը ահաբեկչության պահին գտնվել են շենքի ամենավերևում՝ 15-րդ հարկում, որտեղ պարահանդեսային պարերի մրցույթ են դիտել։ Այժմ պարասրահի տարածքից ոչինչ չի մնացել։

Տղամարդու խոսքով՝ դահլիճում կրակոցներ են լսվել, հետո ծուխ է լցվել, խուճապ է սկսվել։ Օլեգը վերցրել է ընտանիքին, հավաքել ևս 50 երեխայի և իջեցրել ներքև։ Ելքի մոտ ստիպված է եղել երեխային տալ բոլորովին անծանոթ մարդկանց, որպեսզի քանդի ցանկապատն ու դուրս գալու ելք լինի։

Օլեգի հարազատներն ու այդ 50 երեխաները, որոնց հաջողվել է փախչել, եղել են վերջին անձինք, ովքեր կարողացել են հեռանալ մետրոյով։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 93 մարդ (տվյալները վերջնական չեն)։

ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը հայտնել էր, 11 անձի ձերբակալության մասին, որոնց թվում են 4անձինք, ովքեր անմիջականորեն մասնակցել են «Կրոկուսի» ահաբեկչությանը:

Ավելի վաղ Baza-ն հայտնել էր, որ Բրյանսկի մարզում ձերբակալվել են Crocus City Hall-ի հարձակման մեջ կասկածվող երկու անձինք։