Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած։ Նրանցից երեքը երեխա է։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ մեկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր։
«Մեծահասակներից 15-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 42-ը` ծանր: Մենք ակտիվորեն համագործակցում ենք բոլոր բուժհաստատությունների հետ: Բոլոր տուժածները ստացել և շարունակում են ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Կան բավականաչափ դեղամիջոցներ, արյուն և այլ նյութեր»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ։
Բաց մի թողեք
Թուրքիայում քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ են ձերբակալվել
Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Թուրքիայի մոտեցումները համընկնում են. Էրդողան
Ռուս – ամերիկյան ընթացող հանդիպումը համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է. ինչ են գրում