27/07/2024

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար

Մարտի 23-ին՝ ժամը 17։59-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Ա․, ծնված 1996 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին և ուղևոր Մ․ Խ․-ին (ծնված 2001 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից, ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Վարորդը հոսպիտալացման կարիք չի ունեցել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Возможно, это изображение 5 человек, автомобиль и дорога