Լկտի անբարոյական սուտ է, որ Մարտյան եղբայրությունը որևէ կապ ունի Երևանում պայթյունների հետ։ Որևէ նման գործողություն աևմատապես հակասում է մեր արժեհամակարգին։ Մեր բոլոր անդամներն այս պահին ազատության մեջ են։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Ավելի վաղ նա գրել էր նաև․
Այսօր ինձ զրույցի հրավիրեցին ՀՀ Ոստիկանության պետական տեղակալի հետ:
Մանրամասները պատճենում են Մարտական եղբայրության էջից:
Այսօր՝ մարտի 23-ին, Մարտական եղբայրության գրասենյակ այցելեցին Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները, որոնք փոխանցեցին ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հրավերը «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահմյանին՝ իր հետ զրուցելու: Հրանտ Տեր-Աբրահամյանը համաձայնեց այդ հրավերին: Զրույցը տեղի ունեցավ Ոստիկանության շենքում (6-րդ վարչություն):
Զրույցի ընթացքում Վարդան Վարդանյանը հայտնեց, որ չեն թույլատրելու Մարտական եղբայրության այցը Վերին Ոսկեպար: Ի պատասխան Հրանտ Տեր-Աբրահամյանը խնդրեց ներկայացնել արգելքի օրինական՝ իրավական հիմքերը` շեշտելով, որ Մարտական եղբայրությունն օրենք չի խախտում: Հրանտ Տեր-Աբրահամյանը նաև ներկայացրեց, որ Եղբայրությունը գաստրոլյորի կարգավիճակով չի գնում Նոյեմբերյանի տարածաշրջան, այլ գրեթե մեկ տարի այնտեղ գործ է անում` բարձրացնելով տեղացիների ինքնապաշտպանության կարողությունները: Դա արվել է տեղի ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցված: Այժմ էլ այցի նպատակն է այդ նույն գործի շարունակությունը, ինչպես նաև տեղի ժողովրդին ցույց տալը, որ իրենք մենակ չեն:
Վարդան Վարդանյանը հայտնեց, որ այցը պետք է չեղարկվի՝ ելնելով անվտանգության նկատառումներից, համաձայն տեղեկությունների, որոնք ինքը չի կարող հայտնել: Հրանտ Տեր-Աբրահամյանը ներկայացրեց, որ իրենք ունեն իրավիճակի սեփական վերլուծությունը` հիմնված Մարտական եղբայրության Վերլուծական և Քաղաքական խմբերի տվյալների վրա:
Ոստիկանության աշխատողները պնդեցին, որ կոնկրետ մարտի 24-ի մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ահաբեկիչներ են գալու Ոսկեպարի տարածք: Սակայն այդ լուրի մեր փնտրտուքն ադրբեջանական մեզ հայտնի աղբյուրներում որևէ արդյունքի չբերեց:
Վերջում Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնեց, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Մարտական եղբայրության թիմը, քանի որ Եղբայրությունը ղեկավարվում է կոլեգիալ, այլ ոչ թե միանձնյա սկզբունքով, բայց ինքը 90 տոկոսով վստահ է, որ թիմի որոշումը լինելու է՝ գնալ Ոսկեպար:
Երեկոյան տեղի ունեցավ Մարտական եղբայրության թիմային հավաք, որը, քննարկելով իրավիճակը, որոշեց, որ այցը Ոսկեպար տեղի է ունենալու ըստ նախապես պլանավորածի:
Դրանից հետո մենք նաև կապ հաստատեցինք Նոյեմբերյանի հետ, և որպես փոխզիջում առաջարկեցինք, որ մարտավարական պարապմունքները կարող ենք անցկացնել Բաղանիս գյուղում, այլ ոչ թե Վերին Ոսկեպարում: Սակայն մեզ փոխանցեցին, որ այդ տարբեակը նույնպես մերժելի է: Քանի որ այդ փոխիզջումային տարբերակն էլ չընդունվեց, Մարտական եղբայրության թիմը որոշեց, որ անցկացնելու է պարապմունքը նախապես որոշված վայրում` Վերին Ոսկեպարում:
Նորից ուզում ենք շեշտել, որ մեր խնդիրը ոստիկանության հետ չէ և շատ լավ հասկանում ենք, որ տվյալ դեպքում քաղաքական հրահանգ կա, որը ստիպված են կատաել ուժային կառույցները:
Ոստիկանության հետ իր զրույցում Հրանտ Տեր-Աբրահամյանը շեշտեց, որ հնարավոր հետապնդումները իրենց չեն մտահոգում:
Հ.Գ. Հավելեմ, որ մեր որոշման մասին տեղեկացրել ենք ոստիկանությանը, և իրար բարի գիշեր ենք հայտնել, նաև վստահություն, որ վաղը կհանդիպենք իրար: Ու քանի որ վաղը բարդ օր է, էսօր գիշերը լավ քնենք:
Բաց մի թողեք
Հայաստանի անկումը հետևանք է բացառապես գաղափարազրկության. Էլբակյան
Ռուսաստանն ու Իրանը չեն վստահում Փաշինյանի իշխանությանը. Օսկանյան
«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». դիմում Աննա Վարդապետյանին