Բացահայտվել են Ադրբեջանի տարածքում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք:
Այս մասին ասվում է երկրի Պետական անվտանգության ծառայության տեղեկատվության մեջ։
Հաղորդվում է, որ Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) իրականացրած հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկ քաղաքում բնակվող 1988 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Ասգարով Բահրուզ Ալիմամեդ օղլուն դավադրություն է կազմակերպել այլ անձանց հետ, որոնք ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել։
Պարզվել է, որ Բահրուզ Ասգարովը, գաղտնի հարաբերությունների մեջ ներգրավելով հանրապետության տարբեր շրջաններում ապրող մարդկանց, նրանց հանձնարարել է կազմակերպել Լենքորան քաղաքի Գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձ։ Պարզվել է նաև, որ Բահրուզ Ասկերովը հանձնարարել է այդ անձանց մահափորձ կատարել հանրապետության որոշ շրջաններում անգլերեն դասավանդող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ։
Բահրուզ Ասգարովը կալանավորվել է:
Պարզվել է նաև, որ Բահրուզ Ասգարովը նախատեսել է զորավարժություններ կազմակերպել օտարերկրյա պետության տարածքում այն անձանց մասնակցությամբ, որոնց հետ կապի մեջ է եղել, սակայն Պետական անվտանգության ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա չի կարողացել իրականացնել այս հանցավոր գործողությունները։
Բազմակողմանի քննչական և օպերատիվ միջոցառումները շարունակվում են՝ քրեական գործի բոլոր մանրամասներն ուսումնասիրելու ուղղությամբ։
Բաց մի թողեք
Որքան պետք է վճարել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. նոր որոշում
Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում
Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ