Ավտովթարների ահագնացող թվերը դարձել են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր:
Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Նման ելք կարող է լինել, երբ գալիս ես ճակատ-ճակատի բախվելու, իրար չզիջելու արդյունքում, թմրամիջոցներ ու ալկոհոլ օգտագործելու արդյունքում: Ինչ պետք է անենք, որ այս խնդիրը լուծենք: Օրինակ՝ ֆրանսիացիները բալային համակարգից մասամբ հրաժարվեցին, խփում են գրպանին, խախտում արեցիր՝ մեծ տուգանքներ են: Մենք զիջել չգիտենք, քշել չգիտենք, բայց վկայականները ստանում ենք: Եկեք բարդացնենք, շատ էժան է և շատ հեշտ է ստանալը: Գուցե արժե դրա մասին մտածել»,- ասել է նա:
Անդրադառնալով ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղի ունեցածին՝ Քոչարյանը նկատել է՝ «Պետք է օր առաջ մեր օպերատիվ մարմինները բացահայտումների ծավալը մեծացնեն: Նորից ուզում եմ հիշեցնել, որ մեր հանձնաժողովը ժամանակին ուզում էր և արեց՝ ՆԳՆ-ին լրացուցիչ գործիք՝ գաղտնալսման հնարավորություն տալով: Եկեք անենք, դա»:

Բաց մի թողեք
«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ
«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. Լուսանկարներ
Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերը