Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվողները տեղափոխվել են Բասմանի դատարան. ընթանում է դատավարությունը:
Կրոկուսի ահաբեկչության գործով երկու ամբաստանյալների մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կատարելու. նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
Դալերժոն Միրզոևն առաջինն է, ով մեղադրվում է Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որը խլեց հարյուրից ավելի կյանք։
Նա 32 տարեկան է, ծնունդով Տաջիկստանից, ունի չորս անչափահաս երեխա, երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել Նովոսիբիրսկում, սակայն ժամկետը լրացել է։
Ռաչաբալիզոդա Սաիդակրամին՝ երկրորդ մեղադրյալը: Սաիդակրամին 30 տարեկան է, ծնվել է 1994 թվականի փետրվարի 4-ին, ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Մեղադրյալը գործազուրկ է, թերի միջնակարգ կրթությամբ, չի հիշում, թե Ռուսաստանում որտեղ է գրանցված։
Դատարանը կալանավորել է Դալերժոն Միրզոևին։ Առաջիկա երկու ամիսը նա կանցկացնի քննչական մեկուսարանում։
Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը թարմացրել է տուժածների տվյալները՝ ցուցակում կա 180 մարդ։
Կրոկուսի զոհերի թիվը հասել է 154-ի. հայտնում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը:
Կրոկուսում մարդկանց գնդակահարության ցնցող կադրերը, որոնք նկարահանել են հենց ահաբեկիչները. հրապարակել է ԴԱԻՇ-ին առնչվող Amak գործակալությունը։
Հիշեցնենք, որ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Ռուսաստանում այսօր սգո օր է հայտարարվել։
Մարտի 22-ի երեկոյան Կրոկուսում մի քանի մարդ կրակ է բացել։ Առաջին կրակոցներից 10 րոպե անց շենքում հրդեհ է բռնկվել։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. Պենտագոն
ԵՄ-ն կարող է զրկել Վրաստանին առանց վիզայի ռեժիմից. Politico
Ռուսաստանից մեկ տարվա ընթացքում ավելի քան 2 միլիոն միգրանտ է մեկնել. DW