Մոսկվայի մարզում գտնվող «Վեգաս» առևտրի կենտրոնները անորոշ ժամանակով փակվել են, ասվում է առևտրի կենտրոնի սոցիալական ցանցերի էջերում տարածած հաղորդագրության մեջ։
Խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամու՝ Արազ Աղալարովի Crocus Group ընկերությանը պատկանող «Vegas Crocus City», «Vegas Կունցևո» և «Vegas ԿԱշիրսկոյե» համալիրների մասին է։ Կենտրոնները դադարեցրել են աշխատանքը այսօրվանից՝ մարտի 25-ից սկսած։
«Մենք անպայման կտեղեկացնենք, թե երբ հնարավոր կլինի այցելել առևտրի և զվարճանքի համալիրներ։ Շնորհակալություն ըմբռնման համար և կապի կլինենք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Vegas Crocus City առևտրի կենտրոնը գտնվում է Crocus City Hall համերգասրահի կողքին, որտեղ մարտի 22-ին տեղի էր ունեցել ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է առնվազն 137 մարդ։
Մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչություն էր տեղի ունեցել: Ինքնաձիգով զինված անձինք համերգից առաջ ներխուժել էին համերգասրահ և անկանոն կրակահերթեր արձակել մարդկանց ուղղությամբ, այրել նստարանները։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհերի թիվը 137 է։
ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թվում է մեկ երեխա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորներին կալանավորելու մասին։
Ընդհանուր առմամբ կալանավորվել է ահաբեկչության հետ առնչություն ունեցող 11 մարդ, 4-ը՝ կատարող:
Բաց մի թողեք
Դոլարն ու եվրոն թանկացել են․ մարտի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ մարտի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Ռուբլին էժանացել է․ մարտի 20-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են