«ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023 թվականը բավականին բարդ տարի էր ՊՆ-ի և ողջ զինված ուժերի համար, տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։ Մայիս և սեպտեմբեր ամիսներին անվտանգային իրավիճակի սրման հետ կապված զինված ուժերը բերվել են պատրաստականության տարբեր աստիճանների»։
Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 25-ի նիստում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«2023 թվականի համար հաստատված նախահաշիվներով տարեսկզբին հատկացվել է 517, 28 միլիարդ դրամ ֆինանսական միջոցներ, որը տարվա ընթացքում ավելացվել է 9,19 միլիարդ դրամով և կազմել 526,47 միլիարդ դրամ»,- հավելեց Պապիկյանը:
Ըստ Պապիկյանի՝ Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների՝ ՊՆ բաժնի ցանկը կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառում․ «Դրանք հիմնականում կատարվել են նախատեսված ծավալներով և ժամկետներում»:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Փաշինյանը Խուդաթյանի ՏԿԵ նախարար նոր նշանակումից հետո քիչ էր մնում տեղում ազատեր աշխատանքից