Ավատվել է Վանաձորի 43-ամյա բնակչի կողմից նախկին կնոջը կացնով, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
2024 թվականի հունվարի 2-ին 40-ամյա կինը ոստիկանություն հաղորդում էր տվել այն մասին, որ նույն օրը Վանաձորի իրենց տանը վիճաբանել է նախկին ամուսնու հետ, ինչից հետո վերջինս կացնով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում վանաձորցի նախկին ամուսինների միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո տղամարդը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, տան մահճակալի վրայից վերցնելով կացինը, դրանով մեկ անգամ հարվածել է կնոջ կրծքավանդակին, այնուհետև գլխով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։
Արդյունքում 40-ամյա կնոջը պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավով զուգորդված, մարմնական տարբեր վնասվածքներ, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի, իսկ նրա դուստրը օգնության է կանչել հարևաններին։
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա կնոջ նախկին ամուսնուն մեղադրանք է ներկայացվել:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հայտարարվել է նախաքննության ավարտ, և նրա վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ