27/07/2024

«Հելե՛ք ոտքի. Ձեզ համար եմ արել»․ Ինչ է ասել նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը

Երեկ քննիչները այցելել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց ու մոտ 10 րոպե մնացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ ապաքինվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ նռնակի պայթյունից վիրավորված Արթուր Մովսիսյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մեզ հասած լուրերի համաձայն՝ վիրավորված Արթուր Մովսիսյանը հիվանդասենյակում բարձրաձայն դիմել է ներկաներին եւ ասել. «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել»։

Հիշեցնենք՝ նռնակով զինված քաղաքացիներից մեկը Վարդգես Գեւորգյանն է, որը Արարատի մարզից է, մյուսը՝ Արթուր Մովսիսյանը՝ Ձորաղբյուրից։ Նշենք, որ Արթուր Մովսիսյանն Ազգային ժողովրդական բեւեռի աջակիցներից է, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։

Հիշեցնենք նաեւ, որ մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձինք էին ներխուժել եւ նռնակ պայթեցրել։ Ներխուժած անձանցից երկուսը ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է, ձերբակալված է: Նա Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է»:

«Հելե՛ք ոտքի. Ձեզ համար եմ արել»․ Ինչ է ասել նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը. «Ժողովուրդ»