Մարտի 25-ին մահվան ելքով ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 20 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Ռուբեն Մնացականյանի վարած «Nissan» մակնիշի և 60-ամյա Մանվել Ղրդիլյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Երևանի բնակիչ 54-ամյա Արտավազդ Մանուկյանը իր վարած Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մանկիշի ավտոբուսով բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։
«Nissan»-ին բախվելուց հետո վերջինը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել «Opel»-ի վարորդ Մ․ Ղրդիլյանին և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Մանսուրյանին, որից հետո «Nissan»-ը բախվել է «Opel»-ին։
Վթար-վրաերթի հետևանքով Ռ․ Մնացականյանը, Ն․ Ղրդիլյանը, Զ․ Մանսուրյանը և ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 35-ամյա Քնարիկ Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր՝ մարտի 26-ին, կեսօրից որոշ ժամանակ անց վիրավորներից Ա․ Ղրդիլյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։







Բաց մի թողեք
Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին. Ալիև
Արագածոտնի մարզի Ոսկեվազի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսը, «Infiniti»-ն ու «Լադա»-ն․ կա 7 տnւժած. Լուսանկար
Նոյեմբերի 17-ին Չեխիայի դեսպանությունը փակ կլինի. Լուսանկար