Կիրակին ծանր օր էր` Նոր Նորքի ոստիկանության բաժին էին մտել զինված 3 քաղաքացի: Գործադրել էին նռնակ, ներխուժողներից 2 հոգի վիրավորվել էին եւ տեղափոխվել բուժհաստատություն։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մյուս տղամարդը, ով, ավելի ուշ պարզվեց՝ «Սասնա ծռերից» Ստեփան Հովակիմյանն է, շուրջ 3 ժամ նռնակը ձեռքին սպառնում էր պայթեցնել։
Երկար բանակցություններից հետո ոստիկաններին հաջողվեց համոզել, որ հանձնվի։ Նա դեպքից ժամեր առաջ տեսաուղերձով դիմել էր քաղաքացիներին՝ Ոսկեպարում եւ Բաղանիսում ձերբակալված տղերքի մասին. «Նիկոլին ենթարկվող ոստիկանները ձերբակալում են էն տղերքին, ովքեր գնացել են ու կանգնել այդ գյուղերի ժողովրդի կողքը։ Ի՞նչ եք ուզում, Երեւանն ա տալու շուտով, ժողովուրդ, ոտքի ելեք»։
Իրավապահները դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնեցին՝ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով, եւ հաստատեցին, որ ներխուժողներն ԱԺԲ անդամներ են։
Բաց մի թողեք
Մեղադրյալները շարունակում են աշխատանքի գնալ
ԱԺ նոր աշխատանքային խումբ է ստեղծվել` իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներից
Սպառնում են Հայ Առաքելական եկեղեցուն, բայց պետբյուջեի միջոցներով ԱՄՆ են մեկնում` կրոնական գագաթնաժողովի