27/07/2024

Չենք մասնակցում ՀԱՊԿ հանդիպումներին, բայց չենք էլ արգելափակում որոշումները. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական պարբերականներից մեկին՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, հայ-ադրբեջանական բանակցության հարցերին ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Պաշտպանական ոլորտում Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը և սահմանների պահպանմանը», – ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերում Թուրքիայի դերին և հայ-թուրքական կարգավորման բանակցություններին՝ Փաշինյանը հավելել է, որ «Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, և բնական է ակնկալել, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում որդեգրի տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների վերաբերյալ:

«ՀԱՊԿ-ը, մեր գնահատմամբ, չի կատարել ՀՀ առջև իր պարտավորությունները։ Այդ քաղաքականության գործնական հետևանքն այն է, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ Հայաստանը չունի․ «Չենք մասնակցում ՀԱՊԿ բարձրագույն մակարդակի հանդիպումներին, բայց չենք էլ արգելափակում որոշումները»։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), մեր գնահատմամբ, չի կատարել Հայաստանի Հանրապետության առջև անվտանգության ապահովման իր պարտավորությունները, հատկապես՝ 2021-2022 թվականների ընթացքում։ ՀԱՊԿ-ի այս քաղաքականության գործնական արդյունքն այն է, որ մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությանը։ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունենք և չենք մասնակցում ՀԱՊԿ բարձր մակարդակի բանակցություններին։ Այնուամենայնիվ, մենք չենք արգելափակում ՀԱՊԿ որոշումները, բայց նաև չենք մասնակցում դրանց: