Մենք հավատում ենք Ալիևին կանգնեցնելու ԵՄ կարողությանը, այդ դեպքում Հայաստանին աջակցությունը երկիմաստ չի լինի:
Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
«Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանում ոչինչ չի կատարվում առանց այդ երկրի նախագահի հավանության, ով լուրջ չի ընդունում առանց գործողության նախազգուշացումները։ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի»,- ասված է գրառման մեջ։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները:
X-ի իր միկրոբլոկում նա գրել է, որ սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ համաձայնեցված գործընթացի շրջանակներում:
Արձագանքելով Կլաարի այս դիտարկումներին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Տոյվո Կլաարը չի կարող ձերբազատվել կողմնակալությունից և միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ իրավական դիսկուրսը համարում է չարիք:
Նա հավելել է, թե այդ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»
Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը