13/04/2024

Ծեծկռտուք՝ Արարատում․ մասնակիցների մեջ են նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության պետը և այգու պատասխանատուն․ Լուսանկար

Մարտի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավշար գյուղ չհասած՝ ավտոլվացման կետում, վիճաբանություն է տեղի ունեցել:

Ոստիկանները տեղում պարզել են, որ Արարատ գյուղի սկզբնամասում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանության ընթացքում Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Սարո Մարգարյանը, 40-ամյա Հակոբ Մարգարյանը, ով աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության այգու պատասխանատու և նրանց ընկերները ծեծի են ենթարկել 27-ամյա Մոնթե Մախսուդյանին, պատճառել մարմնական վնասվածքներ, նրա ազգականին՝ 21-ամյա Հրաչ Մախսուդյանին, պատճառել ֆիզիկական ցավ, իսկ Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արամազ Հակոբյանը, ով աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության պետ, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Ալինա Մախսուդյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Արդեն ոստիկանությունում Ս, Մարգարյանը հայտնել է, որ ժամը 15։10-ի սահմաններում Արարատ գյուղի Շիրվանզադեի փողոցում Մ. Մախսուդյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին և բռունցքով հարվածել է դեմքին, պատճառել ֆիզիկական ցավ, այնուհետև ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձենռվել է քրեական վարույթ։

Ծեծկռտուք՝ Արարատում․ մասնակիցների մեջ են նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության պետը և այգու պատասխանատուն