27/07/2024

Կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վա, ռուս սահմանապահները պաշտպանեն մեր սահմանը․ Սիմոնյան

«ՀՀ-ում և Տավաշում չկա որևիցե գյուղ, որ քննարկման ենթարկա է հանձնել որիցե մեկին»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչ են պլանավորում անել իշխանությունը Տավուշի մարզի գյուղերի հետ։

«Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դա Հայաստանի տարածք է, ես ման եմ գալիս այդ մարդկանց, ովքեր կգան և կասեն, որ դրանք Հանրապետույթան տարածք են»,- ասաց Սիմոնյանը և հավելեց՝ ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ՝ Սովետական Հայաստանի ստեղծումից սկսած, մինչև Հայաստանի անկախություն:

«Երբ սեպտեմերի 21-ին դուրս ենք գալիս փողոց՝ նշում ՀՀ անկախության օրը, մենք նշում ենք ինչ-որ կոնկրետ բան, թե՞ ոչ, իհարկե կոնկրետ բան, այդ կոնկրետ սահմանի տեղը ՀՀ-ն գիտի: Տավաշի այն բնակիչները, ովքեր ապրում են այնտեղ գիտեն, որ այս գծից այն կողմ Ադրբեջան է, այս կողմ՝ ՀՀ-ն, և ՀՀ բոլոր իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը շատ լավ իմացել են, մենք էլ բոլորս Վրաստան գնալից շատ լավ տեսել ենք այդ ճանապարհը, այդ կտորը և նույնիսկ կանգնում ցույց էինք տալիս՝ տես այստեղ արդեն Ադրբեջանն է»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նկատեց՝ հասկանում եմ, որ ընդդիմությունը հերթական «ֆալշստարտն» է անում և փորձում դրա վրա ինչ-որ բան գեներացնել, բայց նախապես ասում եմ՝ չի ստացվելու, ՀՀ տարածքի որևիցե մաս նունիսկ սակարկման չի ենթարկվում:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի համար որոշված թեմա է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալու վերաբերյալ հարցը։

«Ես չեմ կարծում, որ քննարկելու բան կա։ Փորձ է արվում դա ինչ-որ միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուացդրել, բայց իրականում դա եղել է միջգերատեսչական համաձայնություն, որի նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ խաղապահներին և այդ բեռը թեթևացնել, բայց այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք ուժի մեջ է վարչապետի կողմից հնչեցրած ժամկետը, ըստ որի, օգոստոսի մեկից ռուս սահմանապահները պետք է դուրս գան օդանավակայանից, Սիմոնյանը նկատեց՝ «Իհարկե ուժի մեջ է, իսկ ինչ-որ բա՞ն է փոխվել։ Մենք տեղեկացրել ենք՝ եղբայր, շնորհակալություն որ օգնեցիր, մենք այդ օգնությունը շատ բարձր ենք գնահատում, բայց այլևս ՀՀ-ն այդ օգնության կարիքը չունի։ Մենք կարող ենք մեր օդանավակայանը ինքներս սպասարկել և մեր սահմանապահները նույնպես կարող են մեր առջև դրած խնդիրը լուծել»։

Սիմոնյանը անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե ո՞վ է պահելու նաև Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը և արդյոք որոշում կա ռուս սահմանապահներին նաև այդտեղից հեռացնել։

«Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են ու պաշտպանելու են մեր սահմանը։

Նման խոսակցություններ չեն եղել, «Զվարթոնցի» մասին ես եմ անոնսն արել, առաջինը ես եմ ասել, բայց սա այդ դեպքը չէ։ Ես ուղղակի համացանցում տարբեր վերլուծաբանների գաղափարին եմ արձագանքում և կարծում եմ, որ արձագանքս տեղին էր և ես չեմ կարծում, որ դա ինչ-որ բան է փոխելու կամ ինչ–որ բան կփոխի։ Պետք է ֆիքսենք՝ ինչքան Հայաստանին է պետք եղել ու պետք է ռուսական զորքերի կամ սահմանապահների ներկայությունը ՀՀ–ում, երկու այդքան էլ ՌԴ–ին է պետք։ Խնդրում եմ դա մեր վրա չվաճառել ու ֆիքսել՝ ՀՀ–ն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ հաշվի նստել, մերվել, թեկուզ փոքր գործընկերջ կարգավիճակով գիտակցել, որ քո առջև նստած է քո գործընկերը։

Այո՛, մեծ համայնք ունի Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում բայց անկախ պետության ներակայացուցիչ է նստած, այդ գիտակցումը երբ լինի, կարծում եմ շատ ավելի հեշտ կլինի բոլոր քննարկումները և շատ ցանկալի կլինի, որ այն արձագանքները, որ մենք տեսնում ենք ռուս գործընկերների կողմից, գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից հեռուսատեսության մեջ գտվող մարդկանց կողմից, որոնք իրենց պարտքն են համարում ասել, որ Հայաստանը պետք է գոյութուն չունենա, Հայաստանը ընդհանրապես որտեղ գոյություն ուներ կամ վրդովվմունք են հայտնում ՀՀ–ի հետ կապված, մի օր էլ տեսնենք Ադրբեջանի նկատմամբ իրենց կողմից նման վերաբերմունքը ոնց է լինելու, Ադրբեջանը այն, ինչ այս ժամանակահատվածում ԼՂ–ում է արել՝ ռուս խաղաղապահների դեմ է արել, սպանելով խաղապահներին, ինչի չենք լսում նրանց կողմից Ադրբեջանի որևիցե դիտարկում վրդովվմունք, ինչո՞ւ ադրբեջանական ազգանունով որևիցե մեկը ԱԳՆ–ի ներկայացուցիչներին ու լրագրողների հարց չի տալիս, խոսենք դրա մասին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետը ասուլիսի ընթացքում պարզաբանել էր, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին և տեղեկացրել օդանավակայանից նրանց հեռանալու դիրքորոշման մասին։ Նրա խոսքով՝ ժամկետը նշված է եղել 2024 թվականի օգոստոսի մեկը։