27/07/2024

Սահմանազատումը կսկսվի Տավուշից, անլուծելի խնդիրներ ենթակառուցվածքների մասով չկան. Սանոսյան

Սահմանազատումը կսկսվի Տավուշից, անլուծելի խնդիրներ ենթակառուցվածքների մասով չկան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա նշեց, որ խոսքը երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի մասին է։ Աշխատանքը միտված է, որպեսզի երկու երկրների միջև տեղի ունենա սահմանագծման և սահմանազատման գործընթաց. «Այդ պրոցեսն ունի որոշակի դինամիկա, կան հանդիպումներ ու պայմանավորվածություններ։ Քանի որ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելիս կարող են մի շարք ենթակառուցվածքների հետ կապված հարցեր առաջանան, մենք իրականացնում ենք տարբեր ուսումնասիրություններ ենթակառուցվածքների մասով, տեղեր կան, խնդիր չկա, տեղեր կան, կա։ Խնդիրները տարբեր են, հիմա պետք է տեսնենք՝ գործընթացը ինչպես կլինի, որի համապատասխան խնդիրները կլուծվեն»:

Ինչ վերաբերում է Ոսկեպարի հանդիպումներին ու դրանից հետո քննարկումներին բնակիչների հետ, հատկապես մարզպետի հետ միշտ կապի մեջ ենք։ Վարչապետի միտքը եղել է շատ պարզ, որ հաջորդ հանդիպմանը նույնիսկ կարող է ինքը գալ, եթե կա այնպիսի նորություն կամ փոփոխություն, որ կարող է ինքը արտահայտել, և քանի որ որոշում ու փոփոխություն չկա, հանդիպման կարիք միգուցե չկա։ Այս մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը. «Ոսկեպարում գրեթե ամենօրյա ռեժիմով կան որոշակի հանդիպումներ, պարզաբանումներ և այլն»։