Արթուր Աբրահամը հրապարակել է հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հետ համատեղ լուսանկարներ և կից հրաժեշտի գրառում թողել:
«Հարգելի՛ ընկերներ, 2024 թ. մարտի 25-ին իմ հայրիկը երկար և ծանր հիվանդությունից հեռացավ կյանքից: Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում: Քո Ավո և ընտանիք»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 68 տարեկանում Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը։
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը։
Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ ժամը 17.00-20:00-ը, Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին՝ ժամը 13.00-ին, նույն եկեղեցուց Ներքին Չարբախի գերեզմանատանը:
Բաց մի թողեք
Մարտի 23-ի աստղագուշակ․ Անգամ բարդ իրավիճակներում զգացմունքները չեն գերիշխի սթափ դատողության վրա
Վրաստանի ազգային հավաքականի առաջատար Խվիչա Կվարացխելիան ՀՀ հավաքականի ու ֆուտբոլի մասին. Լուսանկար
Առավոտյան հազվագյուտ Մամմաթուս ամպեր են նկատվել Երևանում. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել