Նիկոլ Փաշինյանը վերջերս ներկուսակցական փակ նիստերից մեկի ժամանակ զարմանք է հայտնել, որ 6 տարի է՝ իրենք իշխանության են, ժողովուրդն իրենց հանդուրժում է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նա այդ հայտարարությունն արել է Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցի քննարկման ընթացքում: Ձեռքի հետ` հընթացս ասել է. 6 տարի է՝ մենք իշխանության ենք, ես չէի սպասում, որ այսքան կմնանք, ապա շարունակել է ասելիքը, սակայն նրա այդ հայտարարությունը գրավել է կուսակիցների ուշադրությունը: Հավանաբար, հարց են տվել, Փաշինյանն ասել է, որ այլ առիթով կանդրադառնա։
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական իշխանություն լինելով` որեւէ խոստում չենք կատարել, բայց շարունակում ենք մնալ իշխանության։ Բայց իշխանության մնալը դեռ ոչինչ չի ասում, անգամ իշխանական սոցհարցումների համաձայն, Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի է հասել` 17 տոկոսի: Ոմանց կարծիքով, դա էլ ուռճացված թիվ է:






Բաց մի թողեք
ԿԳՄՍ նախարարությունը «պատժել է» Գուրգեն Խանջյանին` իր հայացքների համար
Ով ասես՝ չի առաջադրվել
Պատմության գնահատականները շատ ավելի դաժան են, քան՝ մեր գնահատականները․ Տեր Փառեն