Սիրելի երևանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։
«Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ իհարկե ձեզ, սիրելի երևանցիներ` ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։
Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։
Հավելեմ, որ մնալու եմ իմ Հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների։
Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ Հայրենիքի կողքին։ Սիրով ձեր Հովհաննես Մանուկյան»,-նշել է նա։
Բաց մի թողեք
Ուշադրություն, փետրվարի 20-21-ին Երևանում սպասվում է շատ ուժեղ ձյուն․ Սուրենյան
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ ծննդյան շքեղ խնջույքը․ Տեսանյութեր
Դատական կարգադրիչների ծառայության պետն ազատման դիմում է գրել․ Լուսանկար