Մարտի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Գարիկ Աֆրիկյանի վարած «Ford Transit» և 24-ամյա Ալբերտ Սարգսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Դատական կարգադրիչների ծառայության պետն ազատման դիմում է գրել․ Լուսանկար
Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը․ Ուղիղ
Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը ովքեր են ներկա եղել և ովքեր մերժել նրան