Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում:
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ քիչ առաջ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է ընդունել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տալ Հայաստանին:
«2023-ի Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն էր հայտնել տեղի ունեցածի առիթով, և սա պատճառ էր, որ մենք չստանանք 2024-ի աշխարհի առաջնությունը, ինչը մեծ հարված էր մեր սպորտին: Բայց ամիսներ տևած մեր հետևողական աշխատանքի արդյունքում այդ խնդիրն էլ կարող ենք համարենք լուծված:
Քիչ առաջ ներկայացրի մեր հայտը, որը համարվեց լավագույնը և անխոս առաջատարը: Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում»,- նշել է Հարությունյանը:
Ինչպես հայտնի է, նախորդ տարվա ապրիլի 14-ին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ, դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։
Ծանրորդների համար վճռորոշ դեր ունի Թայլանդում մարտի 31-ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությունը:
Օլիմպիական ընտրական մրցաշարի առումով այդ ստուգատեսը վերջին վարկանիշայինն է:
Հայաստանը մրցումներում կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109կգ ): Նրանք մրցավայր կմեկնեն մարտի 30-ին՝ լուսադեմին:
Մեր պատվիրակներից առաջինը ապրիլի 6-ին ծանրահարթակ կելնի Անդրանիկ Կարապետյանը:
Ստուգատեսը կավարտվի ապրիլի 11-ին, իսկ մայիսի վերջերին կհրապարակվի Փարիզի խաղերին մասնակցող ծանրորդների ցանկը:
Բաց մի թողեք
Ուշադրություն, փետրվարի 20-21-ին Երևանում սպասվում է շատ ուժեղ ձյուն․ Սուրենյան
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ ծննդյան շքեղ խնջույքը․ Տեսանյութեր
Դատական կարգադրիչների ծառայության պետն ազատման դիմում է գրել․ Լուսանկար