ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար Ռուսաստանի կողմից ուղղակի սպառնալիք չկա։
Այս մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը։
«Ոչ մի նախանշան չկա, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա: Չեմ կարծում, որ ուղղակի սպառնալիք կա»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, դա իմաստ չունի։
Բաց մի թողեք
ԱՄՆ – ՌԴ բանակցությունները կկայանան վաղը՝ փետրվարի 18-ին․ Պետդեպ
Եվրահանձնաժողովն ամբողջ կազմով կայցելի Կիև՝ ռուս-ուկրաինական հակամարտության 3-րդ տարելիցի կապակցությամբ
Ուկրաինացի ու ղազախ կանայք ծեծել են իրար, ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել