Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովի հետ:
«Առարկայորեն դիտարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները։ Քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների իրականացմանն ուղղված հետագա համատեղ քայլերը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ Հարավային Կովկասում առկա իրավիճակին և Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Բաց մի թողեք
Ինչո՞ւ Հայաստանը չի ավարտում ՀԱՊԿ-ի վերաբերյալ որոշումը
Զրույց Պուտինի հետ. Եվրոպան Ուկրաինայի հարցով գլխավոր բանակցող է փնտրում
ՀԱՊԿ քարտուղարը չի բացառել, որ Երևանը կորոշի մնալ ՀԱՊԿ-ում