Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, աստվածահաճո «կարեւոր» նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը: Աշխատակիցներին առաջարկել են մինչեւ ապրիլի 1-ը համալսարանի կողմից արտադրված գինիները ձեռք բերել հատուկ գներով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Առաջին հայացքից թվում է, թե փորձում են որեւէ կերպ նվազեցնել իրենց աշխատակիցների ծախսերը, սակայն երբ ուսումնասիրում ես առաջարկվող 4 գինիների ցանկը, պարզվում է, որ դրանցից 2-ը ոչ թե Ագրարային համալսարանի, այլ՝ ICARE հիմնադրամի գինիներն են: Ըստ մամուլի, այս հիմնադրամը կապվում է համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի անվան հետ, ով իր պաշտոնավարման տարիներին եւս իրականացնում էր նմանատիպ ակցիաներ:
Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է համալսարանի հաշվապահություն ներկայացնել գինիների պահանջարկի մասին տեղեկատվություն եւ կազմակերպել ձեռքբերման գործընթացը: Ինչպես ասում են` ձեռքը ձեռք է լվանում, նոր ղեկավարությունը հին ղեկավարության բիզնեսին է աջակցում:
Բաց մի թողեք
Ավինյանի մայրը եռահարկ առանձնատուն է գնել, այն հանված է վաճառքի՝ 490 հազար դոլարով. Լուսանկար
Վիճաբանության և դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 22-ամյա տղան մահացել է․ Լուսանկար
«Համմեր»-ի 25-ամյա վարորդը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման․ Լուսանկար