27/07/2024

Հրդեհ Աղավնաձոր գյուղում․ Լուսանկար

Մարտի 30-ին, ժամը 16։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:39-ին, մարվել՝ 20:02-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 105 քմ), տանիքում պահեստավորած անասնակերը և մեղվի մեկ փեթակ:

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել երկու խոզ, ութ խոշոր և քսան մանր եղջերավոր կենդանի:

Հրդեհ Աղավնաձոր գյուղում