Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուռնազյան 2-րդ հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են Երևանի բնակիչ 67-ամյա Աղասի Փ-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Բաց մի թողեք
Ուշադրություն, փետրվարի 20-21-ին Երևանում սպասվում է շատ ուժեղ ձյուն․ Սուրենյան
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ ծննդյան շքեղ խնջույքը․ Տեսանյութեր
Դատական կարգադրիչների ծառայության պետն ազատման դիմում է գրել․ Լուսանկար