ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար. մտահոգությունները պետք է լուծվեն անվտանգ միջավայրում։
Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով ԵՄ առաքելության գրառումը.
«Առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում ԵՄ առաքելությունն է ապահովում՝ բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումներով»,- նշել է նա։







Բաց մի թողեք
Շիրակի մարզպետը դեռ տեղյակ չէ, որ իր խորհրդականը բռնություն է գործադրել պարեկային ծառայողի նկատմամբ
Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին․ Լուսանկար
Ալիևը հրաժարվել է Երևան գալ, Բաքվից արձագանքել են