ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին «X»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հերթական անգամ հավատարիմ է իր մանդատին։
«Տեղում՝ ռազմական շփման գծին հնարավորինս մոտ, առաքելությունը ցրում է ասեկոսեներն ու կեղծ լուրերը և անաչառ տեղեկատվություն տրամադրում միջազգային հանրությանը»,- գրել է նա՝ կիսվելով առաքելության՝ ապրիլի 1-ին սահմանային դիտարկումների հրապարակմամբ։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հերքել էին Ադրբեջանի տարածած այն ապատեղեկատվությունը, թե իբր հայկական զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։ Ըստ պաշտպանության նախարարության՝ ուսումնական ավտոերթը ներկայացվել է որպես զորաշարժ:
Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները ևս հայտարարել էին, որ ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։
Բաց մի թողեք
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս
Ադրբեջանի «շեյխն» Աբու Դաբիի շեյխին ինչ է առաջարկել և ինչու
Ջեյհուն Բայրամովին «Լավրովի նամակի հեղինակը» հենց ինքը՝ Ջեյհուն Բայրամովն է