27/07/2024

Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր համար ռազմավարական որոշում է կայացրել` չի հանձնվելու:

«Բոլորս մարդ ենք, ես ոչ մի ուրիշ տեղից չեմ եկել, ձեր միջավայրում ծնվել, մեծացել եմ, ձեր միջավայրում ձևավորվել, բայց հասկանալի է, չէ՞, որ էս ամենը, ինչ տեղի է ունենում, հոգեբանորեն, մարդկայնորեն, բարոյական, քաղաքական առումով շատ ծանր է, ընդ որում`էդ հաշվարկն էլ եմ ինքս ինձ համար անում. ասում եմ` պետք է նայել տարբերակը, որ կարող է` երկրի շահերից բխում է, որ ես կամ մենք պետք է հանձնվենք, թողնենք էս ճանապարհը, դա էլ է պետք դիտարկել։ Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ` ոչ, այ դա կլինի դավաճանություն»,- ասել է վարչապետը: