Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, խորհրդարանի հրատապ նիստ են հրավիրել՝ ՀՀ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ պատգամավորների մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում:
Ընդդիմադիրները որոշել են ապրիլի 9-ին մեկնարկող քառօրյայի հենց առաջին հիմնական նիստի ժամանակ գումարել հրատապ նիստ եւ որպես հիմնական զեկուցող՝ խորհրդարան հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներով զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքների համակարգող (հայկական կողմից) փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Ընդդիմադիրների համոզմամբ, ՀՀ իշխանականների` Տավուշում իրականացվելիք գործընթացներին նախորդած հայտարարությունները փաստում են, որ գործընթացն իրականացվելու է միջազգային նորմերի եւ ՀՀ Սահմանադրության պահանջների ոտնահարմամբ։
Բաց մի թողեք
Փաշինյանի նոր զիջումների մասին կիմանանք 2026 թ․ ընտրություններից հետո
Աշխատավարձ չեն տալիս, բուժանձնակազմը բոյկոտում է
7 տարվա ընթացքում ընդամենը 22 ապօրինի գույք են բռնագրավել, որից մեկը մատոռը խփած Ռեն Ռովեր